Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Անտիոկիա դեպարտամենտում Black Hawk ուղղաթիռի վթարի հետևանքով չորս ոստիկան է զոհվել։
«Ի պաշտպանություն Կոլումբիայի, մայոր Խուան Մորալեսը, կապիտան Սեզար Ռոդրիգեսը և երկու տեսուչներ Ֆեդեր Սելիսն ու Ռաֆայել Գոնսալեսն իրենց կյանքն են տվել Black Hawk 0614 աղետի ժամանակ», - X-ում (նախկինում Twitter) գրել է ազգային ոստիկանության պետ Ուիլյամ Ռենե Սալամանկան։
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այս մարդկանց ընտանիքներին, ովքեր աշխատել են հանուն երկրի բարօրության», - գրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն X-ում:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։





























