2024-ին կշարունակվեն տրանսպորտային համակարգի բարեփոխումները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը:
44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ:
Մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահներ:





























