ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարճ ժամանակում լուծել Ուկրաինայի շուրջ հակամարտությունը։
«Մենք ուժով կվերականգնենք խաղաղությունը, նախքան իմ պաշտոնը ստանձնելը: Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո ես կհասնեմ կարգավորման Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- Թենեսիում քրիստոնեական համաժողովի ժամանակ ասել է Թրամփը։
Ինչպես ասել է Թրամփը, միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ «Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին»,- ասել է նա։





























