Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընթացիկ նստաշրջանում հայտնել է, որ Շվեյցարիան նախատեսում է մինչեւ ընթացիկ տարվա ամառ բարձր մակարդակի կոնֆերանս հրավիրել Ուկրաինայի վերաբերյալ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի խնդրանքով մենք մտադիր ենք մինչեւ ամառ բարձր մակարդակի կոնֆերանս կազմակերպել Ուկրաինայում խաղաղության հաստատման նպատակով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Շվեյցարիայի նպատակն է գտնել խաղաղության իրատեսական ուղիներ։ Նա բոլոր երկրներին կոչ է արել միավորվել ընդհանուր նպատակին հասնելու՝ հանուն Ուկրաինայում խաղաղության համաձայնության կետեր գտնելու համար։





























