ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 23-ին զրույց են ունեցել, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ գլոբալ մի շարք հարցեր, ներառյալ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները, աջակցությունն Ուկրաինային ռուսական ներխուժման երկրորդ տարելիցի նախաշեմին եւ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ֆինանսավորելու որոշումն ընդունելու անհրաժեշտությունը։ Նրանք նաեւ քննարկել են իրադարձությունները Մերձավոր Արեւելքում»,- նշվել է հաղորդագրությունում։