ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան տոնել է իր հաղթանակը Հարավային Կարոլինայում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում և կանխատեսել է, որ նոյեմբերին կայանալիք իրենց հավանական ռևանշ-մենամարտում կհաղթի իր հակառակորդին՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, հայտնում է The Hill-ը։
Թրամփը մեղադրել է Բայդենին «մեր երկիրը կործանելու» մեջ և ասել, որ կհաղթի նրան նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
«Մենք այստեղ ենք լինելու նոյեմբերի 5-ին և նայելու ենք Ջո Բայդենին և նայելու ենք անմիջապես նրա աչքերին, - ասել է Թրամփը:- Նա կործանում է մեր երկիրը, և մենք պատրաստվում ենք ասել․ «Ջո, դու հեռացվել ես աշխատանքից: Հեռացի՛ր, հեռացի՛ր, Ջո։ Դու ազատված ես աշխատանքից»»:
ԱՄՆ նախկին նախագահը նաև ասել է, որ երբեք չի տեսել Հանրապետական կուսակցությանն «այնքան միասնական, որքան հիմա է»։
Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին, որոնք աջակցություն են ցուցաբերել Օվալային գրասենյակում ընթացող քարոզարշավին։
ԱՄՆ-ի ուշադրությունն այժմ ուղղված է մարտի 5-ին, սուպեր երեքշաբթիին, երբ Ալաբամա, Ալյասկա, Արկանզաս, Կալիֆորնիա, Կոլորադո, Մեն, Մասաչուսեթս, Մինեսոտա, Հյուսիսային Կարոլինա, Օկլահոմա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա և Ամերիկյան Սամոա նահանգների ընտրողները կընտրեն իրենց թեկնածուին։





























