Անգլիայում հայտնաբերված հին հռոմեական աստված Մերկուրիի կավե գլուխը բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրի տեղը, գրում է Live Science-ը։
Հնագետները գտել են արտեֆակտը Քենթ կոմսության Սմոլիթ-Փլեյսում, որը միջնադարում հայտնի էր որպես նավաշինական կետ: Այդ պատճառով թիմը զարմացավ այդտեղ հայտնաբերելով Մերկուրիի՝ հռոմեական կերպարվեստի, առևտրի և ֆինանսական հաջողության աստծո, կավե գլուխը, որը մոտավորապես 2000 տարեկան է:
Այս անհավանական հազվագյուտ արտեֆակտը, ինչպես նաև պեղումների ժամանակ հայտնաբերված այլ գտածոները, ցույց են տալիս, որ առաջին և երրորդ դարերի ընթացքում այստեղ եղել է հռոմեական բնակավայր, ասվում է ազգային հիմնադրամի՝ բնության պահպանման բարեգործական կազմակերպության, հայտարարության մեջ:
Այսօր հնագետները տեղյակ են հռոմեական Բրիտանիայում 10-ից պակաս կավե արձանիկների մասին, և դրանց մեծ մասը պատկերում է կին աստվածներին, ինչպիսին է Վեներան, ասվում է հայտարարության մեջ:
Բրիտանիայի հռոմեական ժամանակաշրջանում (մ.թ. 43-ից մինչև 410 թվականը), և՛ սովորական մարդիկ, և՛ էլիտայի ներկայացուցիչներն իրենց տներում երկրպագում էին աստվածություններ պատկերող արձանիկներին, քանի որ կրոնը առօրյա կյանքի առանցքային մասն էր:





























