Հարավային Կորեան կուժեղացնի Ռուսաստան և Բելառուս արտահանման համար արգելված ապրանքների արտահանման վերահսկողությունը, հայտնում է Yonhap գործակալությունը։
«Նախարարությունը կուժեղացնի արտահանման վերահսկողության կիրառումը հարակից կազմակերպությունների հետ կապերի միջոցով, քանի որ ավելի շատ փորձեր կլինեն՝ խուսափելու արտահանման վերահսկողությունից, և կմեծանա շրջանցող ուղիներով բեռնափոխադրումների քանակը», - ասվում է Հարավային Կորեայի Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է գերատեսչությունում, Հարավային Կորեան ջանքեր կգործադրի արտահանողներին տեղեկացնել վերահսկվող ապրանքների թարմացված ցանկի մասին՝ չթույլատրված արտահանումը կանխելու համար։
Անցյալ շաբաթ Հարավային Կորեան Ռուսաստան և Բելառուս առաքման համար արգելված ապրանքների ցանկում ավելացրել է փաստացի կամ պոտենցիալ ռազմական օգտագործման 682 ապրանք։
Ցուցակում ընդգրկված ապրանքների ընդհանուր թիվը հասել է 1 159-ի։





























