87 տարեկանում մահացել է Ռոտշիլդների ընտանիքի ֆինանսիստ եւ գործարար լորդ Ջեյքոբ Ռոտշիլդը, Х սոցցանցում տեղեկացրել են Ուոդեսդոն կալվածքում, որը կառավարում էր Ռոտշիլդների հիմնադրամը։
«Ռոտշիլդների հիմնադրամը եւ Ուոդեսդոն կալվածքը խոր կսկիծով տեղեկացնում է գործարար, ձեռնարկատեր, մարդասեր եւ մշակութային առաջնորդ, լորդ Ռոտշիլդի մահվան մասին։ Նրա պակասը խիստ կզգացվի նրա ընտանիքում, գործընկերների եւ բազմաթիվ բարեկամների շրջանում»,- նշված է հայտարարությունում։
Ջեյքոբ Ռոտշիլդը կարիերան սկսել է ընտանեկան բանկում 1963թ., ինչից հետո դարձել է Ապահովագրական ընկերությունների խմբի ստեղծողներից մեկը։ 2002թ. լորդ Ռոտշիլդը արժանացել է «Արժանիքների շքանշանի» ներկայում հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհուց։





























