Չինաստանը Վրաստանի քաղաքացիների համար ներդնում է առանց վիզայի մուտքի ռեժիմ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է «Новости-Грузия»-ն:
Վարչապետի խոսքով, քաղաքացիները կարող են Չինաստանում առանց վիզա գտնվել 30 օր շարունակ:
Սակայն առանց վիզային ռեժիմի համակարգի ուժի մեջ մտնելու օրը չի նշվում:
Նախորդ տարի Վրաստանն ու Չինաստանը հայտարարել էին ռազմավարական գործընկերության մասին:
Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ է սահմանել կրկին 30 օրով 2023 թվականի սեպտեմբերի 11-ից:
Անցած շաբաթ վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել էր Վրաստանի և ԱՄՆ-ի միջև «հարաբերությունների թուլացման» և այս ֆոնին Չինաստանի աճող հետաքրքրության մասին։
Նրա խոսքով, մի քանի տարի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով այցեր չեն կատարվել, իսկ Վրաստանի ղեկավարությունն արդեն ութ տարի չի ստացել ոչ մի շնորհավորական նամակ Վաշինգտոնից: Կոբախիձեն նաև հիշատակել է ուղիղ ավիաչվերթների բացակայության և ԱՄՆ-ում Վրաստանի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմի մասին։





























