Ուկրաինան շահագրգռված է, որպեսզի Բուլղարիայի հետ սկսի պաշտպանական համակարգերի արտադրություն, հայտարարել է Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РБК-Ուկրաինան:

Նրա խոսքերով, այդ կերպ Ուկրաինան կարող է փակել իր կարիքները:

Զելենսկին հայտնել է, որ Դենկովի հետ բանակցությունների ժամանակ վերջինիս ներկայացրել է իրավիճակը առաջնագծում, Ուկրաինայի հիմնական կարիքները և երկրի հետագա քայլերը:

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային՝ Սև ծովում Կիևի ջանքերին աջակցելու համար՝ առևտրային կապուղիները ընդլայնելու և բեռնափոխադրումները վերականգնելու համար։

«Ուկրաինան շատ է շահագրգռված  Բուլղարիայի հետ համատեղ (պաշտպանական-խմբ.) արտադրությամբ: Մյուս երկրների հետ նույնպես, սակայն ամենից առաջ այն երկրների , ովքեր պաշտպանական ոլորտում մեծ պոտենցիալ ունեն: Իմ կարծիքով, այն կլինի որակյալ համագործակցություն, որովհետև Բուլղարիան կարող է ստանալ նաև աշխատատեղեր և գումարներ իր տնտեսության համար: Իսկ Ուկրաինայի համար, ես կարծում եմ, մենք կփակենք այն դեֆիցիտային կարիքները, որոնք այսօր ունենք», - ասել է Զելենսկին:

Նա հայտարարել է, որ Բուլղարիայի հետ համագործակցել ցանկանում են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև դրա ավարտից հետո: