Հայաստանի փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Ադրիեն Կիրալին հայտարարել է, որ Եվրամիությունը լրացուցիչ 15 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

«Երևանում լավ քննարկումներ եմ ունեցել փոխվարչապետներ Գրիգորյանի և Խաչատրյանի հետ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերի շուրջ։ Հանդիպման ընթացքում ես փոխանցել եմ փախստականներին օգնելու համար 15 մլն եվրոյի չափով ֆինանսավորում տրամադրելու մեր համաձայնությունը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։