Անօդաչուների գրոհի հետեւանքով Կուրսկի մարզի Միխայլովսկյան լեռնահարստացուցիչ կոմբինատի վառելիքի պահեստարանն այրվում է, տուժածներ չկան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ձեռնարկության հայտարարությանը։
Ա.Վ. Վարիչեւի անվան լեռնահարստացուցիչ կոմբինատը Ռուսաստանի երկաթի արդյունահանման ամենամեծ ձեռնարկություններից է, պատկանում է «Մետալոինվեստ» ընկերությանը, որի սեփականատերը միլիարդատեր Ալիշեր Ուսմանովն է։
Ավելի վաղ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուի գրոհի հետեւանքով Ժելեզնոգորսկի շրջանում սկսել է այրվել վառելիքաքսուքային նյութերի պահեստը։ Ուկրաինական կողմը սա չի մեկնաբանել։ Միխայլովսկյան ԼՀԿ-ն գտնվում է Ժելեզնոգորսկում։
«Այրվում է վառելիքի պահեստարանը, տուժածներ չկան»,- գրել է նահանգապետը։





























