Վորոնեժի մարզում առավոտյան խոցվել է երեք անօդաչու, վկայում է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւի թելեգրամյան գրառումը։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, տեղեկացրել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հաստատել է, որ ուկրաինական դրոնի գրոհի հետեւանքով Ժելեզնոգորսկի շրջանում հրդեհ է սկսվել վառելիքաքսուքային նյութերի պահեստում։ «Այրվում է վառելիքի պահեստարանը, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները»,- նշել է նա Թելեգրամ-ալիքում։
Բելգորոդում ՀՕՊ համակարգը խփել է ինքնաթիռի տիպի անօդաչու Բլիժնեե գյուղի մոտ, օպերատիվ ծառայությունները ճշտում են տեղեկությունը գետնին հետեւանքների մասին, նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան, տեղեկացրել է Բելգորոդի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։





























