Կազանի ռուս բնակիչները սոցցանցերում տեղադրել են լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում պատկերված է հրդեհը Կազանի տանկային ուսումնարանի տարածքում, տեղեկացրել է տեղի «Чистополь-Информ» ԶԼՄ-ն։

Հրապարակված կադրերում երեւում են թանձր սեւ ծուխ եւ բոցի լեզվակներ երկհարկանի շենքի հարկերից մեկում։

Ներկա պահին մանրամասներ չեն ներկայացվում։