Սոչիի ոստիկանությունը 27 տարի անց բացահայտել է 21-ամյա Լեւոնի սպանությունը, գրել է «Kub Mash» Թելեգրամ-ալիքը։
Ռեսուրսը նշել է, որ մարդասպանն արդեն մահացել է։
«1996թ. դեկտեմբերին «Դագոմիս» հյուրանոցի մոտ ուշ երեկոյան գտել էին 21-ամյա Լեւոնի դին։ Պարզվել էր, որ այդ օրը նա փողոցում ընդհարում էր ունեցել ոմն Արթուրի հետ (այն ժամանակ 26 տարեկան)։ Վերջինը վեճի ժամանակ մի քանի անգամ Մակարով ատրճանակից կրակել էր Լեւոնի վրա կրծքին, որովայնին, աջ ազդրին եւ ձախ ծնկին։
Արթուրը մահացել է 2012թ. հայրենիքում, Սուխում քաղաքում»,- գրել է «Kub Mash»-ը։





























