ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում դատապարտված 52 կանանց ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ առաջին հերթին ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց և նրանց, ում հարազատները մասնակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։

Հստակեցվում է, որ որոշումը կայացնելիս ՌԴ նախագահը առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։