ԱՄՆ ՌԾՈւ նավերը եւ ինքնաթիռները, ինչպես նաեւ կոալիցիոն ՌԾՈւ բազմաթիվ նավերն ու ինքնաթիռները խփել են հութիների 15 անօդաչու, տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
CENTCOM-ի տեղեկացմամբ՝ Սանայի ժամանակով ժամը 04.00-06.30-ին Եմենի հութիները անօդաչուներով կատարել են մասշտաբային գրոհ Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։
«CENTCOM-ը եւ կոալիցիոն ուժերը հայտնաբերել են միակողմանի գրոհի (OWA) անօդաչուներ եւ որոշել, որ դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում առեւտրանավերի, ԱՄՆ եւ կոալիցիայի ՌԾՈւ նավերի համար»,- նշվել է հաղորդագրությունում։ Նշվել է նաեւ, որ ԱՄՆ գործողությունները Կարմիր ծովում ձեռնարկվում են «ազատ նավարկության պաշտպանության եւ միջազգային ջրերի անվտանգության բարձրացման համար»։





























