Սյունիքի մարզում, նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան, ահազանգ է ստացվել , որ Շերվենանց գյուղում հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել`03.55-ին:

Այրվել է Ժ. Մելիքյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` 120 քմ մակերեսով, 200 հակ խոտ, գյուղ մթերքներ եւ  ավանակ: