Երեւանի Բագրեւանդի փողոցում` «Միլիոն» խաղատան հետնամասում, նոյեմբերի 9-ին, հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է,որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի թիվ 44 տան բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.14-ին, մարվել` 09.41-ին: Այրվել է Հ. Սարդարյանին պատկանող անասնագոմը` 50քմ մակերեսով, ծխախեղդվել են 3 նապաստակ եւ 10 հավ:



























