Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հորդանան կատարած այցից հետո մարտի 17-ին կժամանի Իսրայել, հայտնում է Today in Israel-ը։

Հոկտեմբերի 7-ից ի վեր սա կանցլերի երկրորդ այցն է Իսրայել։ Սակայն, ի տարբերություն նախորդ այցի, որի նպատակն էր համերաշխություն հայտնել, այս անգամ կանցլերը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա Գազային մարդասիրական օգնություն հասցնելու վրա և կփորձի կանխել Իսրայելի առաջխաղացումը դեպի Ռաֆահ:

Գերմանական DPA լրատվական գործակալության հետ զրույցում կանցլերը հասկացրել է, որ դեմ է Ռաֆահի վրա լայնածավալ հարձակմանը, ինչպես նաև Նեթանյահուի ներկայացրած ծրագրին, որով Իսրայելը պատերազմից հետո վերահսկելու է Գազայի հատվածը։

Ըստ երևույթին, կանցլերը շարունակում է հավատալ երկու պետություն, երկու ազգ բանաձևին: