Արագածոտնի մարզի Արագած լեռան լանջին «Տոյոտա Կոռոլլա» մակնիշի 10 ՕՕ 100 համարանիշի ավտոմեքենան, այսօր` նոյեմբերի 9-ին, արգելափակվել է ձյան մեջ:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:


























