ԱՄՆ-ն մահանում է անլեգալ միգրանտների պատճառով, որոնք զավթում են երկիրը։ Երեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր երկիրը մահանում է։ Մեր երկիրը նվաճում են։ Սա ներխուժում է։ Մեր երկիրը զավթված է այդ մարդկանց կողմից [անլեգալների]։ Ոչ ոք անգամ չգիտի, թե ովքեր են նրանք եւ որտեղից են եկել»,- ասել է Թրամփը լրագրողներին Ֆլորիդայի նահանգում, փրայմերիզի (նախնական ընտրություններ) քվեարկությունից հետո։ Նա նշել է, որ արդեն երկիր է եկել մոտ 15 մլն անլեգալ միգրանտ։
«Այդ մարդկանցից շատերը հանցագործներ են։ Երբեք չի եղել այնպիսի նախագահ [ինչպիսին Ջո Բայդենն է], որը երկրին այսպիսի վնաս պատճառած լինի։ Նա ամենավատ նախագահն է, որը մենք երբեւէ ունեցել ենք։ Եվ ես անհամբեությամբ սպասում եմ նոյեմբերի 5-ի [ընտրություններին]»,- ավելացրել է Թրամփը։





























