Թայվանի Զինված ուժերը 3,48 նոր թայվանյան դոլար (մոտ 100 մլն դոլար) են հատկացրել օդից կործանիչների պաշտպանության համար կառուցվելիք թաքստարանների նախագծին, տեղեկացրել է «Ցզիյու շիբաո» թերթը։

Նրա տվյալներով՝ P003 կոդային անունը կրող նախագիծը նախատեսում է վեց թաքստարանների կառուցում Ցինցյուանգան ավիաբազայում (Թայչժունի գավառ), որոնցից յուրաքանչյուրում կարելի կլինի տեղավորել չորս կործանիչ։ Այսպիսով, դրանցում կարող են թաքնվել 24 ինքնաթիռներ։

Շինարարությունը պետք է ավարտվի 2027թ.։ Թաքստարանները պետք է դիմանան 3,3 հազար ֆունտ (մոտ 1,5 տոննա) ավիառումբերի հարվածներին։

Ինչպես նշել է թերթը,  սկզբում նախագիծը նախատեսում էր թաքստարանների կառուցում 36 ինքնաթիռների համար, բայց տենդերին մասնակցության ոչ մի հայտ չի ստացվել։ Արդյունքում՝ Թայվանի ՌՕՈւ-ն որոշում է կայացրել մեկ երրորդով կրճատել շինարարության մասշտաբը։

Ներկայում Թայվանի ՌՕՈւ հիմնական մարտական ինքնաթիռներն են ամերիկյան F-16-ները, ֆրանսիական Mirage-2000-ները եւ տեղական արտադրության IDF կործանիչները։

Թայվանն ունի սեփական վարչություն 1949 թվականից, երբ այդտեղ են փախել Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտության մատնվելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի նահանգներից մեկը։