Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավային Ղանդահար քաղաքի New Kabul Bank-ի մասնաճյուղում, տեղեկացրել է Tolo News հեռուստաալիքը։

Նրա աղբյուրների տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել բանկի մասնաճյուղում, որը գտնվում է Ղանդահարի ոստիկանական վարչության շենքից ոչ հեռու։

Առնվազն 19 մարդ զոհվել է, ավելի քան 20 մարդ՝ վիրավորվել, տեղեկացրել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ տուժածները տեղափոխվել են Ղանդահարի Միրվայս շրջանի հիվանդանոց, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։

«Թալիբանի» (արգելված է ՌԴ-ում) ձեւավորած կառավարության ՆԳՆ մամուլի քարտուղար Աբդուլմաթին Կանին Ariana News գորակալությանը հաստատել է պայթյունի փաստը, բայց մանրամասներ չի նշել։ Ղանդահարի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ասադալա Ջամշիդը Tolo News-ին տեղեկացրել է, որ բանկի մասնաճյուղի վրա հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով զոհվել է 3 մարդ, 12 հոգի վիրավորվել է։