Բելառուսի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի առանձին ստորաբաժանումներ բերվում են պատրաստ վիճակի՝ բելառուսական բանակի համալիր ստուգման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը Թելեգրամ-ալիքում։
Պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ զորակազմերը պետք է կատարեն նշանակված շրջաններ դուրս գալու առաջադրանքներ՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար հակաօդային պաշտպանության գծով։
ՊՆ-ում տեղեկացրել են, որ ստուգումը թույլ կտա գնահատել հրամանատարների՝ իրենց վստահված ստորաբաժանումները կառավարելու ունակությունը տարբեր պայմաններում, սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի երթային հնարավորությունները, զորակազմերի պատրաստվածության մակարդակը եւ առաջադրաքները կատարելու նրանց կարողությունը։
Բելառուսի Զինված ուժերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը սկսվել է մարտի 11-ին։ Ստուգման շրջանակում պահեստից կանչվել է մոտ 5 հազար զինապարտ։





























