ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ դաշնային կառավարության ֆինանսավորման նախագիծը։
Հաղորդվում է, որ կոնգրեսականները փակմանը նախորդող վերջին օրն են հաստատել որոշ գերատեսչությունների աշխատանքը ֆինանսավորելու օրինագիծը։ Օրենքին կողմ է արտահայտվել 286 օրենսդիր, դեմ՝ 134-ը, այժմ նախաձեռնությունը կանցնի ԱՄՆ Սենատի քննարկմանը։
Օրինագիծը ենթադրում է 1,2 տրիլիոն դոլարի հատկացում ԱՄՆ դաշնային կառավարության կառավարման համար մինչև 2024 ֆինանսական տարվա վերջ: Նախագիծը ներառում է նաև 300 միլիոն դոլարի օգնություն Ուկրաինային և 3,3 միլիարդ դոլարի աջակցություն Իսրայելին:
Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ գերատեսչություններին ֆինանսավորելու մասին օրինագիծը: Փաստաթուղթը ներառում է ավելի քան 460 միլիարդ դոլարի ֆինանսավորում մինչև սեպտեմբերի 30-ը: Միաժամանակ վեց գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի ֆինանսավորումը պետք է համաձայնեցվի մինչեւ մարտի 22-ը։





























