Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մերձմոսկվայում գտնվող «Crocus City Hall»-ում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Բեռալուսի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովի ցուցումով մի շարք միջոցառումներ են իրականացվում մարդկանց խոշոր կուտակումների վայրերում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առանձնաշվել են հաստատություններ, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում։ «ՕՄՈՆ»-ի աշխատակիցները լրացուցիչ զինված են ավտոմատներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի ներքին գործերի նախարարությունից վստահեցրել են, որ իրավիճակը հանրապետությունում վերահսկելի է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։