«Պիկնիկ» խմբի տնօրենը, որի համերգը պետք է կայանար Crocus City Hall-ում, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ իրենք դեռ չեն կարող կապ հաստատել խմբի անդամներից մեկի հետ։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 60 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։