ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր տեքստի քվեարկությունը, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, հետաձգվել է մինչև երկուշաբթի, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Ուրբաթ օրը Ռուսաստանը և Չինաստանը վետո դրեցին ԱՄՆ-ի բանաձևի վրա, որին դեմ էին նաև արաբական երկրները, քանի որ այն չէր պրունակում ուղղակի պահանջ Իսրայելից՝ անմիջապես դադարեցնել իր արշավը Գազայում:
Զինադադարի նոր տեքստը պետք է քվեարկության դրվեր շաբաթ օրը, սակայն հետաձգվեց ավելի ուշ՝ ավելի շատ քննարկումների հնարավորություն տալու համար, հայտնում են լրատվամիջոցների աղբյուրները:
Բանաձևի ավելի կոշտ նախագիծը, որը տեսել է AFP-ն, «պահանջում է անհապաղ զինադադար» մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, ինչը կհանգեցնի «մշտական, կայուն հրադադարի»:
Հաղորդվում է, որ այն նաև կոչ է անում «անհապաղ և անվերապահ» ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին և վերացնել «բոլոր խոչընդոտները» մարդասիրական օգնության համար Գազա մուտք գործելու համար:
Լրատվամիջոցը նշում է, որ այս նախագծի վրա աշխատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներից ութը։





























