Բելգորոդի մարզում, տեղի ժամանակով ժամը մոտ 07.00-ին խոցվել է Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 11 արկ, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ համակարգերը ոչնչացրել են 11 ռեակտիվ արկ Բելգորոդի մարզում»,- նշվել է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բելգորոդում եւ Բելգորոդի շրջանում հայտարարվել է հրթիռային վտանգ։