Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ Կոնգրեսի որոշումը՝ չվերականգնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերով գործակալության ֆինանսավորումը մինչեւ առնվազն 2025թ.։

Ինչպես տեղեկացրել է Times of Israel-ը, այս որոշումը ընդունվել է այսօր վաղ առավոտյան, ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասին օրինագծի շրջանակում։

«ԱՄՆ-ի կողմից գործակալության ֆինանսավորման պատմական արգելքը, որն ընդունվել է այսօր երկկուսակցական ճնշող աջակցությամբ, ցուցադրում է, որ մենք այս ամբողջ ընթացքում իմացել ենք, որ գործակալությունը խնդրի մի մասն է եւ չի կարող  լինել Գազայի բնանկարի մի մասը ՀԱՄԱՍ-ի հեռանալուց հետո,- գրել է Կացն Х-ի իր միկրոբլոգում։- Գործակալության հազարավոր աշխատակիցներ ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործունեությունում, իսկ նրանց օբյեկտներն օգտագործվել են ահաբեկչական նպատակներով»։

Նա այլ երկրներին եւս կոչ է արել արգելել գործակալության ֆինանսավորումը։

Հունվարի վերջին Իսրայելը գործակալության 12 աշխատակիցների մեղադրեց հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցելու մեջ։

Այդ աշխատակիցներն արդեն ազատվել են գործակալությունից։

Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի թափանցումը գործակալություն «շատ ավելի խորն է» եւ որ «մոտ 1 500 աշխատակիցներ (մոտ 10 տոկոսը) ակտիվ կապեր ունեն» պաղեստինյան խմբավորման հետ։