Շաբաթ առավոտյան չինական ափային պահպանությունը Հարավարեւելյան Ասիայի ափերին, խութի մոտ վնասել է ֆիլիպինյան մատակարար նավին ջրցանով, տեղեկացրել է AFP-ն։

Ֆիլիպինցի զինվորականները հայտնել են, որ մոտ կես ժամանոց գրոհ է տեղի ունեցել Երկրորդ Թոմաս Շոուլ կղզու մոտ Հարավչինական ծովում, որտեղ վերջին ամիսներին չինական նավերը կիրառել են ջրցաններ եւ բախումներ ունեցել ֆիլիպինյան նավերի հետ։

«UM4 մատակարար նավը լուրջ վնասվածքներ է ստացել չինական ափային պահպանության նավերի ջրցաններից»,- նշվել է զինվորականների հայտարարությունում։

Չնայած հարձակմանը՝ վնասված նավը եւ նրան օգնության հասած ուղեկցող նավը ավելի ուշ ֆիլիպինյան ամրակետ է հասցրել բեռը, ինչպես նաեւ ՌԾՈւ վեց զինծառայողներին, նշվել է հայտարարությունում։