Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շաբաթ օրը ցավակցություններ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայի մարզի համերգասրահում տեղի ունեցած խոշոր ահաբեկչության առնչությամբ, որը հանգեցրել է մեծաթիվ մարդկային զոհերի, տեղեկացրել է «Սինհուան»։
Իր ուղերձում Սի Ծինփինը նշել է, որ ցնցվել է կատարվածի մասին լուրից։
Չինաստանի կառավարության եւ չինացի ժողովրդի անունից նա խոր ցավակցություններ է հայտնել զոհերի ընտանիքներին եւ տուժածներին։
Սի Ծինփինն ընդգծել է, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձեւին, վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունները եւ աջակցում է Ռուսաստանի կառավարության ջանքերին՝ ազգային անվտանգության եւ կայունության պահպանման հարցում։




























