«Россия сегодня» մեդիա-խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Թելեգրամ-ալիքում հրապարակել է եւս մեկ տեսանյութ «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվողի մասին։

«Ահա արնախումների պարագլուխը։ Սա դուք դեռ չեք տեսել»,- մեկնաբանել է նա տեսանյութը։

Ահաբեկչության մեջ կասկածվողը խոսում է տաջիկերեն՝ թարգմանչի օգնությամբ։ Նրա խոսքով՝ նա ապրել է Դմիտրովյան մայրուղում գտնվող հոսթելում։

Հարցաքննության ժամանակ նա պատմել է ոմն Ահմեդի եւ Աբդուլայի մասին, որոնց հետ ծանոթացել է Թելեգրամի միջոցով, նրանց հետ միասին մեքենա է գնել եւ ծրագրել նրանց հետ միասին տաքսու վարորդ աշխատել։