ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունը։

«Ամենավճռական ձեւով դատապարտում եմ ահավոր ահաբեկչությունը, որը կատարվել է երեկ երեկոյան Մերձմոսկվայում։

Ահաբեկչությունը նորից թիրախ է ընտրել անպաշտպան մարդկանց։

Միջազգային հանրույթը պետք է համախմբված լինի ահաբեկչության աղետի դեմ պայքարում»,- նշվել է Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «վճռականորեն դատապարտում է» «ահաբեկչական ակտը քաղաքացիական անձանց դեմ Մոսկվայի Կրոկուս սիթի հոլում, որի պատասխանատվությունը վերցրել է Իսլամական պետությունը»։

«Իմ մտքերը զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են այս ողբերգական ժամին»,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։