ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղթել է Լուիզիանայում դեմոկրատների նախնական ընտրություններում՝ առաջ անցնելով իր կուսակցութունից նախագահի մյուս թեկնածուներ Մարիան Ուիլյամսոնից և Դին Ֆիլիպսից։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հաղթել է Լուիզիանայում հանրապետականների նախնական ընտրություններում՝ առաջ անցնելով մյուս թեկնածուներ՝ Նիկի Հեյլիից և Ռոն ԴեՍանտիսից:
NBC News-ի տվյալներով, Թրամփը Լուիզիանայում կստանա ձայների 90%-ը, Հեյլին՝ 6,6%-ը, ԴեՍանտիսը՝ 1,6%-ը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռանկարներին, ապա ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ նա կստանա ձայների 85,9%-ը, Մարիան Ուիլյամսոնը՝ 4,8%-ը, Դին Ֆիլիպսը` 2,6%-ը։
Այսպիսով, Միացյալ Նահանգների նախագահի երկու հիմնական թեկնածուներն էլ ավելի ապահովեցին առաջադրման իրենց իրավունքը։ Համապատասխան քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։





























