Մարտի 24-ի առավոտյան ռուսաստանյան զորքերը գրոհել են Ուկրաինայի Լվովի շրջանի կարևոր ենթակառուցվածքի վրա։ Արդյունքում հրդեհ է բռնկվել, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի հայտարարությունը։

Հրդեհի վայրում աշխատում են փրկարարները։

«Գիշերը թշնամու «շահեդները» և հրթիռները գրոհել են Լվովի շրջանի կարևոր ենթակառուցվածքի վրա: Հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Այս պահի դրությամբ զոհերի մասին տեղեկություններ չկան»,- գրել է Կոզիցկին։