Սևաստոպոլում գիշերը տեղի ունեցած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով մասամբ վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։

«Ծովային տրանսպորտ. վեց մոտորանավակից հինգի ապակիները կոտրվել են։ Հիմնական գծում այժմ գործում է մեկ մոտորանավակ: Օրվա ընթացքում վնասված նավակների ապակիները կփոխարինվեն, և դրանք գիծ դուրս կգան։

Վերգետնյա տրանսպորտ. վնասվել են 3 ուղևորատար և 13 դպրոցական ավտոբուս, 1 տրոլեյբուս և սոցիալական տաքսի մեքենա։ Նույնպես հիմնականում կոտրվել են ապակիները, մեկ ավտոբուսի թափարգելն ու ջերմափոխանակիչը վնասվել են։

Շնորհիվ այն բանի, որ վերջերս նոր ավտոբուսներ ստացանք, ունենք ուղևորափոխադրումների ռեզերվ, ուստի վնասը չի ազդել փոխադրումների վրա, ուղևորների համար փոփոխություններ չկան։ Վնասված տրանսպորտը մասնագետները կվերականգնեն»,- նշել է նահանգապետը։