Սլովակիայի նախկին արտգործնախարար Իվան Կորչոկը, որը կողմ է երկրի մերձեցմանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, անսպասելի հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է Reuters-ը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 6-ին, 59-ամյա Կորչոկը կմրցի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դաշնակից 48-ամյա Պիտեր Պելեգրինիի հետ։

Կորչոկն առաջին փուլում հավաքել է ձայների 42,5%-ը, իսկ Պելեգրինին՝ 37,1%-ը։

48-ամյա Պելեգրինին, որը պետության ուժեղ դերի կողմնակից է, գլխավորում է Hlas («Ձայն») կուսակցությունը, որը սեպտեմբերի 30-ի խորհրդարանական ընտրություններում երրորդն էր: Նրա կուսակցությունը մտավ իշխող կոալիցիայի մեջ Ֆիկոյի Smer («Ուղղություն») կուսակցության և Սլովակիայի ազգային կուսակցության հետ։ Նոր կառավարությունն անմիջապես դադարեցրեց Ուկրաինային զենքի մատակարարումները։