«112» տելեգրամյան ալիքը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ մարդկանց փախուստի ցնցող կադրեր է հրապարակել։

«Հերթական ցնցող տեսանյութը «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության առաջին րոպեներից։

Մարդիկ փախչում են կրակոցներից՝ փորձելով թաքնվել սրճարանի սեղանների հետևում։ Կադրերի հեղինակը հասցնում է բարձրանալ երկրորդ հարկ»,- հրապարակված տեսանյութը մեկնաբանել է ռեսուրսը։