ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո քաղաքացիներին դիմելուց առաջ անձամբ ուղղումներ է մտցրել իր օգնականների պատրաստած ելույթի տեքստում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռոսիա 1»-ով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հեռուստալրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Պուտինն իր աշխատասենյակում ուսումնասիրում օգնականների պատրաստած, քաղաքացիներին ուղղված դիմումի տեքստը, ապա անձամբ ուղղումներ անում դրա մեջ: