Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի երկրի Անվտանգության խորհրդի անդամների հետ, հայտնել է լրագրող Պավել Զարուբինը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

Բացի այդ, նախատեսվում է ՌԴ նախագահի այցը Ռուսաստանի մարզերից մեկը։

Ըստ Զարուբինի, ծրագրված է նաև տնտեսական հանդիպում Պուտինի մասնակցությամբ, միջազգային հեռախոսային շփումները ևս կշարունակվեն։