«Պիկնիկ» խմբի տնօրենի օգնական Եկատերինա Կուշները զոհվել է «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, РИА Новости-ին է հայտնել է խմբի տնօրեն Յուրի Չերնիշևսկին։

«Նրան գտել են, բայց, ցավոք, նա զոհվել է»,- ասել է նա։

Ավելի վաղ «Պիկնիկ» խմբի անդամները հայտնել էին, որ «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո չեն կարողանում կապ հաստատել տնօրենի օգնական Եկատերինա Կուշների հետ։