Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում  ուղևորուհին ասել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա, հայտնում է «112» Telegram-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Կինը, նստելով Երևան թռչող ինքնաթիռը, ուղեկցորդներին կարևոր տեղեկություն է հայտնել․ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա։ Այն իրեն ագրեսիվ է պահում, տեղից տեղ է շարժվում»,- գրում է ռեսուրսը։

Ինչպես հաղորդում է «112» Telegram-ալիքը, չվերթը հետաձգվել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։