Ֆրանսիայի ՆԳՆ-ն  երկրի մի քանի քաղաքներում «Մաքուր հրապարակ»-ի տիպի մասշտաբային հակաթմրանյութային գործողություններ է սկսել, որը տեղի էր ունեցել Մարսելում անցած շաբաթ։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ շուրջկալը ներկա պահին տեղի է ունենում Նոր դեպարտամենտի Լիլ քաղաքում (երկրի հյուսիս), ինչպես նաեւ այդ դեպարտամենտի թվաքանակով երկրորդ համայնքում՝ Ռուբում։

«Մաքուր հրապարակ» գործողությանը, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Մարսելում, գործի է դրվել 4 հազար ոստիկան։ Գործողության ընթացքում բռնվել է ավելի քան 200 կասկածյալ, առգրավվել է մոտ 30 կիլոգրամ արգելված նյութ։