Իլոն Մասկը հայտնել է, որ աջակցելու է Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում։
«Դեռ մի քանի տարի առաջ ես 100 տոկոսով քվեարկեցի դեմոկրատների օգտին։ Հիմա մտածում եմ, որ մեզ «կարմիր ալիք» (կարմիրը հանրապետականների գույնն է) է հարկավոր, այլապես Ամերիկայի վերջը կգա»,- մարտի 24-ին X-ում գրել է Մասկը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արդեն պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակ հավաքել է հանրապետականների կողմից նախագահի պաշտոնին որպես թեկնածու առաջադրվելու համար։
Պետության գործող նախագահ Ջո Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների անհրաժեշտ աջակցությունը։ Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն ծավալվելու է նույն թեկնածուների միջեւ, ինչ եւ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթանակ տարավ Թրամփի հանդեպ, որը փորձում էր վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ նախագահի ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։





























