Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է ամրապնդել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Մերձմոսկվայում ահաբեկչությանը Փարիզի արձագանքի մասին։
«Մենք կապի մեջ ենք մտել բոլոր մակարդակներով, ինչպես տեխնիկական, այնպես էլ նախարարական, որպեսզի հնարավորություն ունենանք առաջարկելու մեր համագործակցությունն այն տեղեկության հիման վրա, որն ունենք եւ որը կարող է օգտակար լինել ռուսական կողմին»,- ասել է Մակրոնը Ֆրանսիական Գվիանա ժամանելուց հետո։
Սկզբում փոխանակումները կիրականացվեն այդ մակարդակով, «հետագան կախված կլինի իրավիճակի զարգացումից», նշել է նա՝ պատասխանելով լրագրողների ճշտող հարցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումների վերականգնման հնարավորության մասին։





























