Արքայադուստր Քեյթ Միդլթոնը Մեգան Մարքլից եւ արքայազն Հարիից թաքցրել է նորությունը քաղցկեղի մասին։ Այս մասին տեղեկացրել է The Sun-ը։
Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա պաշտոնապես տեղեկացրել է, որ այժմ կանխարգելիչ քիմիաթերապիայի կուրսի վաղ փուլ է անցնում։ Քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի խոռոչի վիրահատության թեստերի ժամանակ։ Լրագրողների տեղեկացմամբ՝ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի հիվանդության մասին իմացել են հեռուստացույցով։
Թագավորական տան թղթակից Ռիչարդ Ֆիցուիլյամսը կարծում է, որ թագավորական ընտանիքը ավելի շուտ չի պատմել Սասեքսի հերցոգներին Քեյթ Միդլթոնի ախտորոշման մասին անվստահության պատճառով։
«Եղբայրների միջեւ խոր գժտություն կա, դա մենք գիտենք։ Մենք նաեւ տեղյակ ենք, որ նրանք, հավանաբար, չեն խոսել արդեն մի քանի ամիս։ Պատճառն, իհարկե, այն է, որ նրանք (Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին) չորս տարվա ընթացքում ստեղծել են անվերջանալի խնդիրներ թագավորական ընտանիքի համար, ուստի նրանց չի կարելի վստահել»,- բացատրել է Ֆիցուիլյամսը։





























