Մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլի» վրա իրականացված ահաբեկչական հարձակման առիթով ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում էր:

Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը  պատվիրակությունն իր  վշտակցությունն է  հայտնել  137 խաղաղ մարդու կյանք խլած, հարյուրավորների հաշմանդամ դարձրած ազգայնական-ֆաշիստական ուժերի զազրելի ձեռնարկի կապակցությամբ, նշել, որ այն ոչ մի արդարացում չունի:

Պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել, պատուհասածի կապակցությամբ համապատասխան գրառում թողել դեսպանատանը բացված սգո մատյանում: